Հրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին
Ապրիլի 22-ին ժամը 15:30-ին ադրբեջանական Դաշքենդ գյուղի մոտակայքում` իրանա-ադրբեջանական սահմանային անցակետում 3 սահմանախախտ փորձել է Իրանից անցնել Ադրբեջանի տարածք: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Սահմանապահ վերակարգը կանգ առնելու պահանջից հետո նախազգուշական կրակ է բացել դեպի օդ, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել պահանջներին և հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Սահմանապահ ջոկատը պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է սահմանախախտներից մեկը: Մյուս երկու սահմանախախտին հաջողվել է թաքնվել, նրանք հետ են փախել Իրանի ուղղությամբ: Վիրավորին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նա հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ մահացել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 կգ քաշով հաշիշի նմանվող թմրանյութ, որսորդական հրացան և 6 փամփուշտ: Տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է հրավիրվել Իրանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը: Հետաքննությունը շարունակվում է:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ