Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել մինչեւ մայիսի 22-ը արտակարգ դրությունը երկարաձգելուն
Վրաստանի խորհրդարանը համաձայնել է մինչեւ մայիսի 22-ը արտակարգ դրությունը երկարաձգել։ Արտակարգ դրության երկարաձգմանը այսօրվա արտահերթ լիագումար նիստում կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 10, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ մարտի 21-ին Վրաստանում մինչեւ ապրիլի 21-ը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։ Երեկ կառավարությունը դիմել է նախագահին՝ խնդրելով մինչեւ մայիսի 22-ը երկարաձգել արտակարգ դրությունը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է փաստաթուղթը եւ համապատասխան հրահանգ տվել։
Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում՝ Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել կորոնավիրուսից մահացածների ընտանիքներին։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան հինգ դեպք։ Բոլոր մահացածները 65-ից բարձր տարիք եւ հարակից քրոնիկ հիվանդություններ են ունեցել։
Իր ելույթում նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ