Ինչո՞ւ են օրական թեստավորման քանակները խիստ տարբեր․ Արմեն Մինասյան
Կորոնավիրուսի «համահարթեցրած» աշխարհում բոլոր պետությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ ԱՆԿԵՂԾների և ՍՈՒՏԱՍԱՆների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Որպեսզի ինձ համոզեք, որ մեր երկիրը դասվում է անկեղծների շարքին, խնդրում եմ ողջամիտ պարզաբանումներ տվեք ինձ հուզող հետևյալ չորս հարցերին.
1. Ինչո՞ւ են օրական թեստավորման քանակները խիստ տարբեր (գրաֆիկ 1)։ Ինչո՞ւ, օրինակ, ապրիլի 16-ին 1161 թեստ է դրվել, իսկ ապրիլի 9-ին՝ 260։ Ի՞նչ չափորոշիչներով են թեստեր արվում, և ինչպե՞ս են ընտրում թիրախ խումբն ու ինչպե՞ս են որոշում օրական թեստերի քանակը․
2. Ինչո՞ւ անկախ թեստերի քանակից, հաստատված դեպքերի քանակը կայուն ցուցանիշներ ունի (գրաֆիկ 2)։ Ինչպե՞ս կբացատրեք, օրինակ, որ ապրիլի 14-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում վարակման դեպքերը եղել են 42-58 միջակայքում, իսկ թեստավորման ծավալները՝ 537-1161 միջակայքում։ Վիճակագրական այս անախրոնիզմն ի՞նչ բացատրություն ունի։
3. Այս մեկը մի փոքր ավելի բարդ է, բայց հետաքրքիր։ Հայտնի է, որ առաջին վարակման դեպքը հայտնաբերվել է մարտի 1-ին, իսկ առաջին առողջացման դեպքը գրանցվել է մարտի 15-ին, այսինքն՝ 14 օր հետո։ Փաստ է, որ կորոնավիրուսի համար երկշաբաթյա ցիկլ է ֆիքսված, ու 14 օր հետո առողջացման փաստն օրինաչափ է։ Այդ դեպքում ինձ կբացատրե՞ք, ինչու 14 օրվա տարբերությամբ հաստատված դեպքերի ու առողջացման (+մահացության) ցուցանիշների մեջ խզվածք է առաջանում (գրաֆիկ 3 և 4)։ Ինչո՞ւ է պատահել այնպես, որ մարտի 10-ի դրությամբ ունեցել ենք 1 վարակման դեպք, բայց դրանից 14 օր անց՝ առողջացման 16 դեպք․ կամ էլ՝ ապրիլի 17-ին ունեցել ենք առողջացման 121 դեպք, բայց դրանից 14 օր առաջ՝ ապրիլի 3-ին, վարակման 34 դեպք է գրանցվել։
4. Աշխարհի նորմալ երկրներում ներկայումս կորոնավիրուսի թեստից բացի մարդկանց, այսպես կոչված, հակամարմնի թեստ են անում։ Խնդիրը մեկն է՝ պարզել արդյոք մարդիկ վարակվել են վիրուսով։ Պատճառն այն է, որ պացիենտների մոտ 50 տոկոսը վարակն առանց ախտանիշների է հաղթահարում ու հնարավոր չէ իրական պատկեր ունենալ։ Հետևաբար, հակամարմնի թեստերը ևս պետք են՝ իրական իրավիճակը գնահատելու համար։ Որևէ մեկը գիտի՝ Հայաստանում նման բան անելո՞ւ են, թե՞ ոչ», գրել է Արմեն Մինասյանը եւ երկու հետգրություն թողել։
«ՀԳ. Երրորդ հարցի պատասխանն իրականում շատ ա հետաքրքրում, եթե այլ երկրների ցուցանիշներ կան, դրեք դա էլ հասկանանք։ (Խնդրում եմ՝ Չինաստան չառաջարկել)։
ՀՀԳ. Ամենաառանցքայինը համարեք 2-րդ հարցը՝ ինչի՞ են հաստատման ցուցանիշները վերջին հինգ օրում գրեթե կայուն, իսկ թեստավորման ցուցանիշները՝ փոփոխական», նշել է քաղաքագետը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...