Բաքուն համավարակն օգտագործում է ընդդիմադիրներին հետապնդելու համար. HRW
Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ներդրված սահմանափակումները եւ ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին` կառավարության քննադատներին լռեցնելու համար: Այս մասին նշվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է Turan-ը:
Վերջին շաբաթների ընթացքում կարանտինի խախտման կամ ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով առնվազն վեց ակտիվիստ եւ մեկ ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել 10-ից 30 օր ժամկետով: Գրեթե բոլորը ձերբակալվել են կարանտինային կենտրոններում առկա պայմանները կամ կառավարության կողմից խոցելի խմբերին համարժեք փոխհատուցում չտրամադրելու հետ կապված քննադատություններից հետո: Ձերբակալվածների թվում նույնիսկ մի տղամարդ կար, ով ձերբակալման պահին քրոնիկ հիվանդությամբ իր երեխային հիվանդանոց էր տանում բուժման համար:
«Այս ձերբակալությունները լիովին համահունչ են Ադրբեջանում քաղաքական վրեժխնդրության վաղեմի մոդելին»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով HRW-ի փոխտնօրեն Գեորգի Գոգիան: «Իշխանությունները պետք է դադարեն արտակարգ դրությունը որպես պատրվակ օգտագործել` խոսքի ազատության համար պատժելու նպատակով»,- հավելել է նա:
HRW-ն կարծում է, որ կարանտինային ռեժիմի խախտման համար մարդկանց ձերբակալությունները կարող են նպաստել հիվանդության տարածմանը, քանի որ վիրուսը կարող է հեշտությամբ տարածվել կալանավորման մարդաշատ վայրերում: Թե տարածաշրջանային եւ թե ազգային դիտորդական խմբերը քննադատում էին Ադրբեջանում բանտարկյալների պահման պայմանները:
HRW-ը կարծում է, որ Ադրբեջանում ներդրված միջոցները սահմանափակում են մարդկանց տեղաշարժն եւ անձնական ազատությունը: «Կարանտինի խախտման համար ազատազրկումը որպես պատժամիջոց կիրառելը հակարդյունավետ է եւ հակասում է ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի փորձագետների առաջարկություններին: Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն սահմանափակող միջոցների քաղաքական կիրառումը եւ ազատ արձակեն ձերբակալվածներին, ասվում է HRW հայտարարության մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ