Forbes-ը հայտարարել է 200 ամենահարուստ ռուսաստանցիներին. նրանց թվում նաեւ հայեր կան
Forbes-ը ներկայացրել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը:
2020 թվականի ցուցակում ընդգրկվել է 102 միլիարդատեր` երկու անգամ ավել, քան նախորդ տարի էր: Այս տարի 12 մարդ առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշում:
Առաջին տեղում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Նրա կարողությունը Forbes-ի կողմից 19.7 միլիարդ դոլար է գնահատվել: Երկրորդ տեղում է «ՆԼՄԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը (18.1 միլիարդ դոլար): Երրորդ տեղում է «Նովաթեք»-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (17.1 միլիարդ դոլար):
Ամենահարուստ ռուսաստանցիների թվում նաեւ հայեր կան. 29-րդ տեղում է Սերգեյ Գոլիցկին` 3400 միլիոն դոլարով, 39-րդ տեղում Սամվել Կարապետյանն է` 2500 միլիոն դոլարով, 52-րդ տեղում Անդրեյ Անդրեեւն է (Օգաջանյանց)` 1800 միլիոն դոլարով, 103-րդ տեղում Ռուբեն Վարդանյանն է` 950 միլիոն դոլարով, 113-րդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը` 800 միլիոն դոլարով, 146-րդ տեղում է Նիկոլայ Սարկիսովը` 700 միլիոն դոլարով, 147-րդ տեղում է Սերգեյ Սարկիսովը` 700 միլիոն դոլարով, Դավիթ Յանը 166-րդ տեղում է` 600 միլիոն դոլարով:
Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է ընդհանուր 40 միլիարդ դոլարով` հասնելով 456 միլիարդ դոլարի:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է