Իրանը կորոնավիրուսի պատճառով արգելել է բժշկական ապրանքների արտահանումը
Իրանը կորոնավիրուսի տարածման հետևանքով արգելել է մի շարք բժշկական ապրանքների արտահանումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Իրանի առևտրաարդյունաբերության փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումը:
«Իրանում ներկա դրությամբ արգելք է գործում մի շարք բժշկական ապրանքների արտահանման համար, որոնց թվում են դիմակները, այն կտորներն ու նյութերը, որոնցով պատրաստվում են դիմակները, պաշտպանիչ հագուստները:Դա խոսում է այն մասին, որ մենք ինքներս դրանց կարիքն ունենք»,- ասել է Զադբումը:
Միևնույն ժամանակ Իրանը սեփական արտադրությունն ընդլայնելու հաշվին ավելի քիչ է կենտրոնանում այդ ապրանքների ներկրման վրա, երկրին հաջողվել է զգալիորեն մեծացնել դիմակների, բժշկական սպիրտի և հատուկ հագուստների արտադրությունը:
«Արտահանումն արգելված է այնքան ժամանակ, մինչև ներքին շուկան կկարողանա բավարարել երկրի պահանջարկն ամբողջությամբ»,-նշել է փոխնախարարը:
Պաշտոնյան նշել ե նաև, որ ներկրումը երկրի համար բաց է, և այն հանձնարարված է մասնավոր հատվածին, վերջինս էլ ներկրվող ապրանքների տեսակի ու քանակի հարցը համաձայնեցնում է Առողջապահության նախարարության հետ:
Վերջին տվյալներով՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 877 դեպք, մահացել է 4683 մարդ, առողջացել` 48 129-ը:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ