Հրազենի գործադրմամբ սպանություն Տափերական գյուղում. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։
Տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։
Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը հրազենային վնասվածքը ստացել էր ոչ թե Արտաշատում, այլ Արարատի մարզի Տափերական գյուղում։
Այդտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։ Հրազենային վնասվածք ստացած տղամարդուն ընկերները հիվանդանոց հասցնելու փոխարեն տարել էին Արտաշատ՝ ազգականի տուն, որտեղ փորձել էին, այսպես ասած՝ տնային պայմաններում դադարեցնել արնահոսությունը։
Որոշ ժամանակ անց տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, զանգել էին շտապօգնություն, բայց հիվանդանոց չհասած՝ տղամարդը մահացել էր։ Դեպքի վայրում՝ Տափերական գյուղի համայնքապետարանի մոտ, իրավապահները հայտնաբերեցին ատրճանակի կոթի դետալ, կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։
Մարզի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին նաև կասկածվողին։ Տափերականի 25-ամյա բնակիչը հենց Տափերականից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվեց։ Ի դեպ, նշված միջադեպի մասնակիցներից մեկն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա