Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը. փակ կլինեն 4 խոշորագույն քաղաքները. Новости-Грузия
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև մայիսի 10-ը երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Բացի այդ, ապրիլի 15-ից տաս օրով կարգելվի մուտքն ու ելքը 4 խոշոր քաղաքներից՝ Թբիլիսիից, Ռուսթավից, Բաթումից և Քութայիսից:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վրաց վարչապետ Գիորգի Գախարիան:
«Ցավոք, կարող ենք արձանագրել այն փաստը, որ առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակման 30 նոր դեպք է գրանցվել մեզ մոտ: Կարելի է ասել, որ երկրում սկսվել է լիամասշտաբ ներքին տարածման փուլը»,- ասել է Գախարիան՝ ընդգծելով, որ այսօր հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե երբ առավելագույն մակարդակին կհասնի վիրուսի տարածումը:
Գախարայի խոսքով՝ առաջին հերթին, կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արգելել մարդկանց մուտքն ու ելքը վերոնշյալ քաղաքներում: Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիմել է երկրի նախագահին արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ