«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում». Գագիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում։ Դա նշանակում է, որ նա չի արժևորում այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում է։ Տնտեսությանը քիչ թե շատ տիրապետող մարդկանց համար, ովքեր գիտեն, երբ են շուկայում դոլար վաճառում կամ երբ են շուկայից դոլար գնում, վարչապետի բացատրությունն ուղղակի ծիծաղելի է։ Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարդալիս կափսոսա, որ երկրի վարչապետը նման բան է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։
Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ Կենտրոնական բանկը շուրջ 125 մլն դոլար էր վաճառել, որպեսզի կասեցնի դրամի կտրուկ արժեզրկումը, և դրա հետևանքով, ըստ տնտեսագետի՝ դրամը չափից շատ է արժևորվում.
«Դրանով ԿԲ-ն փորձում է դրամն արժևորել, և դա որևէ կապ չունի դրամի նկատմամբ մարդկանց վստահության կամ այս ճգնաժամային իրավիճակում կառավարության վարած քաղաքականության հետ։ Այն քանակի դոլարները, որ ԿԲ-ն վաճառել է, ըստ էության, այն դոլարների քանակի 1/3-ն է, որը նախորդ դարի հնարավոր եղավ կուտակել մեր պահուստային ֆոնդում, այն էլ՝ շնորհիվ ավտոմեքենաների ներկրման, որը, փաստորեն, բերեց արտարժույթի պահուստների կտրուկ ավելացմանը։
Եվ ընդամենը մեկ ակցիայի արդյունքում ԿԲ-ն այդ կուտակած դոլարների մեկ երրորդը ստիպված էր նետել շուկա, որպեսզի կասեցներ դրամի կտրուկ արժեզրկումը։ Սա է։ Եվ մի կողմից՝ ծիծաղելի է, մյուս կողմից էլ՝ վիրավորական, որ երկրի առաջին դեմքը նման հայտարարություն է անում»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է