Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Հենրիխ Մխիթարյան. Կուզեի շատ բաներ փոխել Հայաստանում

Այսօր Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին:

Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: Ահա այդ հարցերից մի քանիսը.

Հարց. Վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար:

Պատասխան. – Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաեւ մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին:

Հարց. Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը։ Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից։

Պատասխան. Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:

Հարց. Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում։

Պատասխան. Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա Հայաստանում, բավարար է երեխաների համար, չնայած, դեռ առաջընթացի շատ տեղ կա: Կարծում եմ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն:

Հարց. ԱՄՆ-ում անչափահաս երեխան կարող է դատի տալ ծնողին որեւէ արարքի համար: Արդյո՞ք դա խելամիտ օրենք է եւ արժե այն տարածել այլ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Պատասխան. Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին, որովհետեւ ծնողն է լույս աշխարհ բերում երեխային, փորձում ուղղություն ցույց տալ նրան կյանքում: Երեխան ցանկացած դեպքում իրավունք չունի դատի տալ ծնողին կամ ձեռք բարձրացնել նրա վրա, որովհետեւ նրանք մեր սրբությունն են եւ առանց նրանց մենք այս կյանքում անելիք չունենք:

Հարց. Շփվելով Հայաստանի երեխաների հետ, ի՞նչ կարծիք ունենք մեր ապագա սերնդի մասին:

Պատասխան. Լավ կարծիք ունեմ: Բոլորը գիտեն, որ Հայաստանը մի երկիր է, որը շատ տաղանդներ է տալիս: Մենք շատ խելացի երեխաներ ունենք, ուստի պետք է փորձենք ամեն ինչ ստեցծենք նրանց համար, որպեսզի կարողանան բացահայտեն իրենց տաղանդը եւ դառնան պետքական մարդ երկրի համար: