Էրդողանը չի ընդունել ներքին գործերի նախարարի ներկայացրած հրաժարականը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականը չի ընդունվել: Սոյլուն հրաժարական էր ներկայացրել երկրում պարետային ժամ հայտարարելուց հետո իր հասցեին հնչած քննադատությունների ֆոնին, տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը:
Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Սուլեյման Սոյլուն, որը նախարար է նշանակվել 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, մինչ օրս կատարված գերազանց աշխատանքի շնորհիվ արժանացել է ազգի վստահությանը:
«Մեր նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ մեր նախագահը հայտնել է, որ այդ դիմումը բավարարելը նպատակահարմար չի համարում: Նախարարը դիմումը ներկայացրել է իր հայեցողությամբ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ նախագահը: Ներքին գործերի նախարարի հրաժարականը չի ընդունվել, նա կշարունակի կատարել իր պարտականությունները»,-ասված է հաղորդագրությունում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ապրիլի 10-ի ուշ երեկոյան հայտարարել էր, որ երկրի 31 նահանգի, այդ թվում՝ Անկարայի, Ստամբուլի և Անթալիայի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվում է փողոց դուրս գալ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից քննադատություն էր հնչել այս որոշման վերաբերյալ, այն հիմքով, որ անսպասելի կատարված հայտարարությունը նոր հերթեր է առաջացրել մթերային խանութներում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի կորոնավիրուսի տարածմանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ