Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Հարեվաններ

Թուրքիայի նախագահի` դեղորայքով օգնելու առաջարկը Հայաստանին չի եղել, այլ՝ ՀՀ քաղաքացիներին. Արա Գոչունյան

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Հայաստանին դեղորայքով օգնելու առաջարկի մասին քննարկումները սխալ վերագրումներով է սկսվել:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Թուրքիայի նախագահը զանգել էր Պոլսո հայոց պատրիարքին և Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի խորհրդի ատենապետին, իսկ դեղորայքով օժանդակելու առաջարկը եղել է, երբ անդրադարձ է կատարվել Թուրքիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին:

«ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում էին Թուրքիայում, վերջերս Վրաստանով տեղափոխվել են Հայաստան: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հյուպատոսական ծառայություններ մատուցող լծակ էլ չկա, հայաստանյան ներկայացուցչությունը Թուրքիայում զուտ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում է գործում, այսինքն` ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մոտուցող լծակ չէ: Թուրքիան, նկատելով, որ իր տարածքում ՀՀ քաղաքացիները խնդիր ունեն, ինչ-որ ոչ պաշտոնական ձևով կազմակերպել է նրանց փոխադրումը: Իհարկե, նաև Հայաստանի կառավարության միջոցով, թուրքական 4 ավտոբուսներով կազմակերպվել է նրանց տեղափոխումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ էր հաստատել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար:

Էրդողանը տեղեկացրել էր նաև, որ դյուրացրել է ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք: Թուրքիայի ղեկավարը Պոլսո հայոց պատրիարքի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել նաև դեղորայքային աջակցություն հատկացնել Հայաստանին:

Նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել էր Էրդողանի օգնության առաջարկին` նշելով, որ որպես երրոդ կողմ, ձեռնպահ կմնային ոչ պաշտոնական տեղեկատվություն մեկնաբանելուց: «Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- նշել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արա Գոչունյանի խոսքով` Թուրքիայի նախագահի և Պոլսո Պատրիարքի հեռախոսազրույցում անդրադարձը եղել է միայնը վերևում նշվածի վերաբերյալ, և Թուրքիայի նախագահն էլ պարզապես ասել է, որ ՀՀ քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ ցուցումները տրվել են: «Այդ խոսակցության ընթացքում, որպես բարի կամքի դրսևորում, նախագահը մտադրություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում, կարելի է նաև դեղորայք տրամադրել, որովհետև համավարակների տարածման ժամանակ հարևանների գործակցությունը էական նշանակություն ունի,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիայի նախագահի ակնարկը վերաբերել է հենց ճանապարհ դուրս եկած քաղաքացիներին,-առաջարկ եղել է այդ քաղաքացիներին, թե ինչ-որ բան ահնրաժեշտ է, նրանք էլ պատասխանել են, որ ոչինչ պետք չէ»:

Արա Գոչոնյանի նկատառմամբ, այս ամենը նկարագրող մի նախադասություն էր ներկայացված Պոլսո պատրիարքարանի հաղորդագրության մեջ: «Խոսք չի եղել միջպետական հարցի մասին, այսինքն` Հայաստանին առաջարկություն անել: Այդպիսի ակնարկ չկա: Եթե նման ցանկություն լինի Թուրքիայի նախագահի մոտ, ապա նա Պոլսո պատրիարքի միջոցով դա չէր անի: Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` Հայաստանն ու Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, հարաբերվելու տարբերակներ ունեն»,- ասաց նա:

տամբուլահայ խմբագիրը հասկանալի համարեց Հայաստանի արձագանքը. երկու երկրները չափազանց անհաղորդ իրավիճակում են գտնվում` և' քաղաքական, և' հասարակական մակարդակում:

Նրա խոսքով` Հայաստանի նման արձագանքի պարագայում ինչ-որ չափով դեր է խաղացել նաև այն, որ առաջարկն ապրիլ ամսին է տեղի արվել: «Երբ մոտենում է ապրիլի 24-ը ,ամեն մեկը դիմացինին նաև այդ աչքով է նայում: Կարծում եմ` եթե առաջարկն արված լիներ այլ ամսի, արձագանքը մի փոքր կտարբերվեր»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի նվիրատվությանը և պատասխանելով դիտարկմանը, թե համայնքում կարծես ոչ բոլորն էին կողմ, որ գումարը նվիրաբերվեր Թուրքիայի իշխանությունների ստեղծած հիմնադրամին, նախընտրում էին դրանով համայնքի խնդիրները լուծել՝ Արա Գոչունյանն ասաց. «Ընդհանրապես Թուրքիայի հասարակությունում էլ Թուրքիայի նախագահի կոչը` հանգանակության վերաբերյալ, միանշանակ չի ընդունվել: Քաղաքական կուսակցություններն ասում են` «պետության փողերը մսխել եք, հիմա էլ ժողովրդից եք փող հավաքում»: Պետությունն էլ ասում է, որ նրանց, որոնք ճաշի կարիք ունեն, իրենq տալիս են, բայց ուզում են այնպես կազմակերպել, որ այդ ճաշին ժողովրդի միջոցով աղ և բիբար ավելացվի: Ցանկանում են օգնության միջավայր ստեղծել: Մեզ համար էլ շատ կարևոր է, որ նման դժվարին իրավիճակներում մեր ներդրումն ունենանք: Միայն համավարակի պարագայում չէ, որ օգնել ենք: Եղել են անտառային հրդեհներ, որոնց կորուստները վերականգնելու համար հայտարարված հանգանակությանը հայ համայնքը մասնակցել է, երկրաշարժներ են եղել, աղետի գոտու վերականգնման համար կազմակերպված հանգանակություններին մենք մասնակցել են: Որպես փոքրամասնություն` համայնք, ուզում ենք տալ ուղերձը, որ այս երկրի բոլոր դարդերին մենք միանում ենք»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Թուրքայի ազգային փոքրմասնություններն այնտեղի իշխանությունների պարտադրանքի, ճնշման արդյունքում են հանգանակությունների մասնակցում՝ նա նշեց, որ նման բան հնարավոր չէ:

«Դա ոչ մի տրամաբանություն չունի: Այս պահին մեր համայնքի եկամուտների շատ կարևոր մեծ մասը ստանում ենք վերջին 15-20 տարիներին նախագահ Էրդողանի արած հիմնադրամներին վերաբերող բարեփոխումների արդյունքում: Մենք այս համավարակի մթնոլորտում Թուրքիայում, որպես ազգային փոքրամասնություն, առաջնագծի վրա ենք, որովհետև միայն հայկական հիվանդանոցն է, որ համավարակի հիվադանոցի է վերածվել, մնացածի չափանիշները չեն համապատասխանում դրան: Հանրապետության նախագահը, օրինակ՝ հայկական հիվանդանոցին է դեղորայքի օժանդակություն հատկացրել: Նման իրավիճակներում պետք է խելամիտ դատել. Հայ համայնքի հանգանակության անունը կես միլիոն լիրա է, և դա իսկապես շատ համետ ներդրում է, բայց մեզ համար սիմվոլ է, և դա միշտ գնահատվում է: Եթե պետության ղեկավարն այդ սիմվոլիկ հանգանակության համար զանգով շնորհակալություն է հայտնում, նշանակում է, որ բարձր գնահատանքի է արժանացնում: Պետությունը միշտ ցանկանում է հասարակության տարբեր խավերի համախմբել, մոբիլիզացնել, քանի որ այդ համավարակը, առանց այդ հասարակական գիտակցության բարձրացման, հնարավոր չէ հաղթահարել»,- ասաց նա: