Հայաստանի արտաքին պարտքը հասել է 6.1 մլրդի
Հայաստանի պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն դոլար: Սա մեղմ ասած մտահոգիչ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք պարտքի աճի տեմպերը եւ երկրի տնտեսության վիճակը: Հաղորդում է ArmLur-ը:
Բավական է միայն նշել, որ ապրիլից տնտեսական ցուցանիշները սկսել են սահուն տեմպերով նվազել, ընդ որում՝ անկում է բոլոր ոլորտներում: Եւ մինչ իշխանությունները կփորձեն քայլեր ձեռնարկել տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ, նկատենք՝ ստեղծված իրավիճակում պետական պարտքի շարունակական աճը չի կարող որեւէ լավ բան խոստանալ:
Միայն տարեսկզբի համեմատ, պետական պարտքն ավելացել է 152,9 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ այն 5 մլրդ 942.1 մլն դոլար էր:
Ի դեպ, 2008թ. տարեվերջին պետական պարտքը 1 մլրդ 906 մլն դոլար էր, իսկ հիմա՝ ավելի քան 6 մլրդ:
Այսպիսով, արտաքին ,պարտքն ավելացել է 3.2 անգամ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է