Ադրբեջանը սահմանին զորավարժություն է անցկացնում՝ տանկերի և օդուժի ներգրավմամբ
Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ», Facebook-ի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։
«Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։ Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` երկուական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ)։
Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն)։
Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով», - գրել է Ղուլյանը:
Տեղեկության իսկությունը hraparak.am-ը փորձել է ճշտել Պաշտպանության բանակի հրամանատարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից։ Մեզ հետ զրույցում Հասրաթյանն ասաց․
«Ադրբեջանական կողմը, ինչպես մենք, պարբերաբար նախապատրաստության շրջանակներում կազմակերպում են ուսումնամարզական պարապմունքներ, ես այդքանը կարող եմ ասել»։
Բայց «Սմերչ» օգտագործվե՞լ է իրենց կողմից՝ հարցրինք․ «Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց Հասրաթյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ