Աջարիայի չինովնիկներին ստիպել են պարգևավճարները վերադարձնել
Այն պաշտոնյաները, որոնք թույլ են տվել Խուլոյի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևավճարներ տալ, նկատողություն են ստացել: Այս մասին ասել է Աջարիայի կառավարության ղեկավար Թորնիկե Ռիջվաձեն:
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնել են, որ Խուլոյի մունիցիպալիտետի 16 աշխատակից պարգևավճար է ստացել: Քննարկումներից հետո նրանք գումարները բյուջե են վերադարձրել. «Գումարներն անհապաղ վերադարձվել են, այս փուլում մենք սահմանափակվել ենք քաղաքական «դեղին քարտով», իսկ այդ որոշման թույլտվություն տվողները կուսակցական նկատողություն են ստացել»,-ասել է Ռիջվաձեն՝ տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Աջարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի համար այսպիսի դժվարին իրավիճակում նմանօրինակ պարգևավճարներն ու խրախուսումներն անտեղի են:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ