Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում էր ստորագրել, ըստ որի՝ ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հայտարարվեց մրցույթ, ընտրվեց կազմ, որը բավականին ինտենսիվ աշխատանքային գործունեություն էր ծավալում՝ կարճաժամկետ հատվածում Սահմանադրության բովանդակային ու խորքային փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Իշխանությունների կողմից հստակ հաստատվել էր հանձնաժողովի աշխատակարգը. նախատեսվում էր մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել եւ ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ հանձնաժողովի աշխատանքները որոշակի դանդաղել են, քանի որ հանձնախմբի անդամներն աշխատում են տնից։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ժամկետների հետ կապված, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան փոփոխություններ, որոնք ի սկզբանե չէին մտնում իշխանությունների ծրագրերի մեջ։
Օրերս, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցվել է այս փաստի մասին, որը նախ դժգոհել է, ապա հորդորել, որ սեպտեմբերի փոխարեն հանձնաժողովը փոփոխությունների փաթեթը պատրաստի գոնե մինչեւ տարեվերջ, որպեսզի արդեն 2021-ի ընթացքում համապատասխան քննարկումների ու ֆոկուս-խմբերի ձեւաչափով թեման «առաջ տանեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում