Եթե պարգեւավճարները փողը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին բաժին կհասնի ամսական 165 դրամ. Փաշինյան
Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճար չեն ստանալու եւ այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ 2019-ից սկսած պաշտոնյաներին տրվող պարգեւավճարները կարող էլ հատկացնել թոշակառուներին, Փաշինյանը ասաց. «Եկեք միասին անենք մի շատ կարեւոր գործողություն. Ուրեմն պարգեւավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար: Ես գործողություն արեցի, թե ինչ տեղի կունենա, եթե ձեր առաջարկը իրականություն դարձնենք: Այդ մեկ մլրդ դրամը եթե բաժանենք թոշակառուների 500 հազար թվի վրա, ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այս գումարից կհասնի 1980 դրամ: Ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով: Եթե սա շատ կարեւոր բան եք համարում, ամիսը 164 դրանմով ավելացնելը, մենք մեր որոշմամբ արդեն իսկ հունվարի 1-ից այդ 165 դրամից միջինը 24 անգամ ավելի շատ բարձրացրել ենք թոշակները»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ հարց են լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին պարգեւավճարներ տալով, վարչապետը պատասխանեց. «Մենք լուծել ենք կարեւոր խնդիր. Մենք կարողացել ենք 2019-ին աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչեւ հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ենք բարձրացրել: Ես հասկանում եմ, որ ադյդ թեման շատ շահարկումների տեղիք է տալիս, բայց ես ցույց տվեցի, թե այդ շահարկման հետեւում ինչ է գրված:
Մենք բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների համար մեկ մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020-ի բյուջեով զինծառայողների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն այդ գումարի 1,4 տոկոսի չափով ենք տրամադրել պարգեւավճարներին, որի արդյունքում ունեցել ենք 98,6 տոկոսի էֆեկտ»:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում