«ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի». Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը «կայունից» «բացասական» է դարձրել
Հեղինակավոր Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի (IDR) կանխատեսումը՝ այն «կայունից» «բացասական» դարձնելով և IDR-ը հաստատելով «BB-» մակարդակում:
Ինչպես նշվում է fitchratings.com կայքում, կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա և դա տեղի է ունենում երկրի՝ հարաբերականորեն բարձր արտաքին պարտքի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին:
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե ընթացիկ տարում համավարակի տարածումը չզսպվի, ապա Հայաստանի մասով կանխատեսումներն առավել բացասական դառնալու ռիսկեր կունենան:
«Մենք կանխատեսում ենք, որ կորոնավիրուսի շոկը ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջեցնի 0.5%-ի: Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021թ.՝ հասնելով 5.5%-ի: Եթե վարակի երկրորդ ալիք գա և սահմանափակումների միջոցառումները կրկին գործարկվեն, Հայաստանի վերաբերյալ մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կրկին բացասական փոփոխության կենթարկվեն»,-ասված է Fitch Ratings-ի հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքը ընթացիկ տարում կկազմի 59.2%, սակայն 2021թ. իջնի 56.0%-ի:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ ստեղծված իրավիճակն ավելացնում է Հայաստանի տնտեսության համար արտաքին ռիսկերի մակարդակը:
Աղբուրը՝ Tert.am


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում