Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026 Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանը Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումը Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբ Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին «Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում

Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին
Հայաստան

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստեղծման օրվանից շարունակում է ստանալ տարբեր ահազանգեր քաղաքացիներից՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի իրագործման և բժշկական օգնություն ստանալու հետ:

Այդ կապակցությամբ, ելնելով 03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ ամրագրված մի շարք դրույթները պարզաբանելու անհրաժեշտությունից, հայտարարում ենք.

16.03.2020թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 298-Ն որոշմամբ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Նշված որոշման վերաբերյալ, համաձայն ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի, ՀՀ Ազգային ժողովը տվել է իր լռելյայն համաձայնությունը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման ծավալը սահմանվում են արտակարգ դրություն մասին հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ, որի մասին իր իրավական դիրքորոշումը պարտավոր է հայտնել ՀՀ Ազգային ժողովը, որն իրավասու է վերացնել թե արտակարգ դրությունն ամբողջությամբ, թե նման որոշմամբ նախատեսված որոշակի դրույթներ:

Վերոնշյալից հետևում է, որ արտակարգ դրության հայտարարումն ինքնին չի նշանակում, որ կառավարությունը իրավասու է կիրառել օրենքով նախատեսված իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումներն, այլ միայն նրանք, որոնք նախատեսված են կառավարության այն որոշմամբ, որը ստացել է ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը:

Հետևաբար անթույլատրելի է, որ արտակարգ դրության ընթացքում կառավարությունն իր որոշմամբ, առանց Ազգային ժողովի համաձայնության, արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ կատարի այնպիսի լրացումներ, որոնք նախատեսված են օրենքի 4-րդ հոդվածով:

03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ սահմանվել է օրենքի 9.1 հոդվածի կիրառման թույլտվություն և դրա իրականացման կարգը՝ համապատասխանաբար ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնելով նոր 8-րդ գլխով, որը վերաբերում է անձանց հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքների լրացուցիչ սահմանափակումներին:

Հաշվի առնելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առկայությունը, կորոնավիրուսի համավարակի դեմ ընթացող պայքարը, զերծ ենք մնում նման որոշման նպատակահարմարության մասին որևէ դատողություն անելուց, սակայն ՀՀ պարետի ուշադրությունն ենք հրավիրում այն բացահայտ հանգամանքին, որ ՀՀ կառավարության 03.04.2020թ. թիվ 461-Ն որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի և օրենքի 4-րդ հոդվածի խախտումներով, հետևաբար կարող է իրավաչափորեն չկատարվել ՀՀ քաղաքացիների և այլ անձանց կողմից:

Հարկ ենք համարում նաև նշել, որ խնդրո առարկա որոշմամբ սահմանափակվում է ոչ թե անձի ազատ տեղաշարժի իրավունքն, այլ ազատության իրավունքը, քանի որ անձը պարտավոր է ոչ թե չմեկնել որևէ վայր կամ տեղանք, այլ անձին կարող է արգելվել լքել կոնկրետ վայրը՝ ինքնամեկուսացման վայրը: Հետևաբար, կիրառված սահմանափակումների դեպքում անհրաժեշտ է ապահովել ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված երաշխիքների իրագործումը, կապված անձնական ազատության իրավունքի հնարավոր խախտումների դեպքում դրանց դեմ պետական իրավասու մարմիններին դիմելու և/կամ դատարաններին բողոքարկելու իրավունքի իրագործման հետ:

Ակնհայտ են նաև որոշակի անհստակություններ անձի ազատության իրավունքի սահմանափակման կիրառման ընթացակարգի հետ կապված՝ մասնավորապես զուրկ է իրավական որոշակիությունից այն կարգավորումը, որ անձին, համապատասխան նախապայմանների առկայության դեպքում, ցուցում է տրվում ինքնամեկուսանալ 14 օրով, մինչդեռ հնարավոր է, որ նա վարակակրի հետ կոնտակտ է ունեցել, օրինակ, 10 օր առաջ և կորոնավիրուսի ախտանշանների հայտնաբերման կամ դրանց բացակայության հաստատման համար այդ դեպքում բավարար է 4 օրը:

Գտնում ենք, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության ընթացքում ամեն դեպքում անհրաժեշտ է ապահովել օրինականության սկզբունքը և հնարավորինս բացառել անձանց իրավունքների և ազատությունների անհարկի և անհամաչափ սահմանափակումները, հնարավոր խախտումները, ինչպես նաև ապահովել իրավական ակտերի ընդունման և կիրառման օրինականությունը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ