Տաթեւիկ Ռեւազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը
Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախնեի դեպի Հայաստան և ոչ հակառակը. ստեղ վիճակը շատ ավելի վատ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ»,-ասել է նա։
Հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության եւ բժիշկների վերաբերմունքի առումով, Տաթևիկ Ռևազյանի կարծիքով, Հայաստանն ավելի շահեկան վիճակում է։ «Երեկ հիվանդանոց եմ գնացել, ընդհանրապես նույն տեխնիկան չունեն, ինչպես Հայաստանում, բժիշկները նույն կերպ ուշադիր չեն, ինչպես Հայաստանում: Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքի կողքին լինել, ես սովոր եմ հեռակա աշխատանքի էլ: Ես հիմա պաշտոնապես դեկրետում եմ, բայց ամեն օր կոմպյուտերի առաջ աշխատում եմ»,- ասել է նա:
Դեպի ԵՄ ՀՀ-ում գրանցված ընկերությունների չվերթներն արգելափակող որոշման կապակցությամբ Տաթևիկ Ռևազյանն ասել է, թե մենք պարտավոր ենք մեր խնդիրները լուծել․ «Պարտավոր ենք նոր մտածելակերպով աշխատել, մի քիչ թողնել էս ընկերական միջավայրը, բոլոր հարցերը բանավոր լուծելու սովորությունը»։
Որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի, ասել է Տաթեւիկ Ռեւազյանը: Ըստ նրա՝ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից պարզապես ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը:
Նրա խոսքով՝ Հայկական քաղավիացիան արձագանքելու է Եվրոպայի գործընկերների դիտարկումներին։ Որոշումը բողոքարկելու են:
Ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության թեմայով, Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ այդ կոչումը որևէ ձևով չի փոխում իրավիճակը պետության համար: «Եթե մենք ունենայինք ազգային ավիափոխադրող, որը ֆինասվորեր պետությունը, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա ավելի սահմանափակ է կորուստը»,-ասել է նա:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում