Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան
ՔԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչին։
Նա հիշեցրեց, որ անձանց խափանման միջոցը փոխելը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցն ուղարկել է իրավասու մարմիններին՝ նշելով դրանց նշանակության մասին։ Խոսքը ԽԿԿ–ի՝ մարտի 20-ին հրապարակած զեկույցի մասին է, որտեղ կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։
Պաշտպանի կարծիքով՝ համաճարակային իրավիճակում արդյունավետ կլինի նաև անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ «տնային կալանք» կիրառել, այսինքն քննարկել Քրեական դատավարության օրենսգրքում «տնային կալանք» խափանման միջոցը ներդնելու հարցը։
«Դա անհրաժեշտ է անել անկախ կորոնավիրուսից, հիմա ուղղակի ավելի արդիական է, դրա հետ կապված լուծումները հստակ ամրագրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագածում, կարելի է այնտեղից վերցնել»,–ասաց նա։
Անդրադառնալով քրեակատարողական ծառայողների մոտ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերին և այն մտահոգություններին, որ ՔԿԾ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում, Թաթոյանը նշեց, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս ախտորոշվել. նրանք և մյուս 28 աշխատակիցները մեկուսացված են։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում