Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարեւոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր ընդհանուր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Կառավարությունում այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության մենք այսօր կենտրոնանում ենք հետեւյալ խնդիրը լուծելու, խոսքը աշխատատեղերի ստեղծման մասին է, հենց որ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր: Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետեւանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու եւ կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Որն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծումը, առաջնային իմաստով, դա մեր պատկերացմամբ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացնումն է եւ կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` այսօր կառավարության աշխատանքը բաժանվել է հիմնական 2 մասի. «Առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է երբեմն իրար հակասող խնդիրներ` առաջինը դա վարակի տարածումը կանխելն է, եւ երկրորդը` օր առաջ պայմաներ ստեղծել, որ ավելի ու ավելի հիմնարակներ, ձեռնարակություններ հնարավորություն ունենան աշխատել եւ ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը իր հերթին չբերի համճարակային նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա շատ բարդ խնդիր է, եւ սա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, այս խնդիրը լուծելու համար»:
Երկրորդ ուղղությունը, վարչապետի խոսքով, սոցիալական-տնտեսական աջակցության միջոցառումների իրականացումն է եւ կապիտալ ծախսերի խթանումը:
«Հայաստանում խրոնիկ, միշտ եղել է կապիիտալ ծախսերի թերակատարում, բայց այս նոր իրավիճակում, համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ օգտագործումը եւ դրա հնարավոր շրջանակի եւ ներդրման հնարավորությունը առանձնակի կարեւորություն է ստանում: Այդ պատճառով տնտեսական ուղղության մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է եւ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամային կառավարման ընթացքում»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս 10 օրվա ընթացքում ինչքան ճշգրիտ պահենք սահմանափակումների ռեժիմը, այնքան ավելի շուտ կվերադառնանք բնականոն կյանքի:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում