Zoom սերվիսում արված տեսազանգերի հազարավոր ձայնագրություններ հայտնվել են համացանցում. WP
Zoom Video Communications ընկերության ծառայության միջոցով կատարված անձնական տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է դարձել համացանցում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Washington Post-ը:
Ըստ պարբերականի` ձայնագրությունները տեղադրվել են YouTube եւ Vimeo վիդեոհոսթինգի կայքերում: Նյութերը ներառում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսներ, տարրական դպրոցում դասընթացներ, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները: Պարբերականը հայտնել է, որ մարդիկ, որոնց տեսագրությունները հայտնվել են համացանցում, չգիտեին, որ իրենց տեսազանգը ձայնագրվում է եւ կտեղադրվի համացանցում:
Սա այս ծառայության օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ամերիկյան Սակրամենտո (Կալիֆորնիա) քաղաքի բնակիչը դատի է տվել Zoom-ին` իբր երրորդ անձանց գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար: Հայցվորի հայտարարության մեջ նշվում է, որ հավելվածը տեղադրելիս կամ բացելիս ծառայությունն առանց նախազգուշացնելու օգտատիրոջ մասին տեղեկատվությունը փոխանցում է երրորդ կողմին, օրինակ ՝ Facebook-ին:
Ըստ Bloomberg-ի` Zoom-ի հանրաճանաչությունը հատկապես մեծացել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, քանի որ ամբողջ աշխարհում ընկերությունների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի: Արդյունքում, ընկերության բաժնետոմսերի արժեքը տարվա սկզբից ավելացել է գրեթե երկու անգամ:
Ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում