Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով Երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026 Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանը Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը
Հայաստան

Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ

«ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունը Եվրոպայի անդամ բոլոր երկրներին պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեակատարողական հիմնարկներում՝ թե կալանավորված, թե դատապարտված անձինք, թե նաև ՔԿՀ ծառայողները կարող են լինել կորոնավիրուս հիվանդության զոհ։ Կոմիտեի զեկույցը կոչված է կանխարգելելու այդ վտանգը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համաճարակը առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում. «Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում»։

Արամ Վարդևանյանը, վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը, հիշեցնում է՝ երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

«Սա շատ վտանգավոր ցուցիչ է։ Բայց առավել մտահոգիչ բան կա, ՔԿՀ-ներում բավարար քանակությամբ թեստավորում չի իրականացվում։ Այսինքն, պատկերին օբյեկտիվորեն ծանոթանալու համար պետք է համակարգում եղած բոլոր անձանց մասով թեստավորում իրականացվի, ինչը չի կատարվում։ Պատկերացրեք, ծառայողը մուտք է գոծում ՔԿՀ, դուրս է գալիս, շփվում իր մերձավորների, ազգականների հետ, հետո էլի վերադառնում է ՔԿՀ։ Այս ռիսկը ինչպե՞ս պետք է պետությունը զսպի։ Ըստ էության, գործիք չունի դրա համար, միակ տարբերակն այն է, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ»,-խնդիրն ու դրա հնարավոր լուծումը նկարագրում է իրավաբանը։

Նրա խոսքով, Հայաստանում այս ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ դատավորներն անգամ սեփական նախաձեռնությամբ են նիստեր արել՝ քննարկելու համար կալանքից ազատելու հարցը։

«Մենք ունենք արդեն 5-6 դատական ակտեր, որոնք հենց այս կոմիտեի զեկույցի հիման վրա գրավը ճանաչել են թույլատրելի։ Նման նիստեր են հրավիրել դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, նույնիսկ բավականին ծանր մեղադրանք առաջադրած մի անձի ազատ արձակելու համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գրավը ճանաչեց թույլատրելի այս ժամանակահատվածում»,- նշեց Վարդևանյանը։

Փաստաբանն ընդգծում է, հիվանդության տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում անձին անազատության մեջ պահելով միջամտում են նրա խոշտանգման, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չարժանանալու իրավունքին։

«Պետության պարտականությունն է այդ իրավունքին միջամտությունը կանխելը։ Եթե մենք ունեցանք մի կալանավոր, որ վարակվել է կորոնավիրուսով, այդ ամբողջ շղթան լինելու է պետության պատասխանատվության ներքո։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ կալանավորված անձինք ամբողջությամբ անմեղ են։ Փաստացի անմեղ անձի կորոնավիրուսով վարակման փաստն իրենից առաջացնելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, ԵԽ առջև ստանձնած պարտականությունների խախտում, որը Խոշտանգումների կոմիտեն փորձում է կանխարգելել՝ հորդորելով ԵԽ անդամ բոլոր պետություններին միջոցներ ձեռնարկել։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այս գործընթացը բավականին ինտենսիվ գնում է Եվրոպայում»,-ասաց նա։

Դատական նիստերին մասնակցող փաստաբանն արձանագրեց, որ այս օրերին շատ մտահոգիչ խնդիր կա կալանավորված անձանց դատարան ուղեկցելու հետ կապված, ուղեկցող վաշտերը չեն ներկայացնում այդ անձանց դատարան։

«Այսինքն, կալանավորված անձանց լսվելու իրավունքը ևս վտանգված է, ՔԿՀ-ները, հղում տալով ստեղծված արտակարգ դրությանը, կորոնավիրուսի ծայրահեղ վտանգավորությանը, պարզապես չեն ներկայացնում կալանավորներին դատարան։ Նույն դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատական ակտն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ կալանավորը նիստին ներկա չի եղել, քանի որ նրան չեն ներկայացրել, ռիսկերը զսպելու խնդիր կա»,-նկատեց նա։

Ստեղծված իրավիճակն անվտանգ չէ նաև փաստաբանների համար։ Վարդևանյանը հարց բարձրացրեց՝ փաստաբաններն ինչպե՞ս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն նույն մեկուսարաններում, երբ պաշտոնապես հաստատվել է «Վարդաշեն» ՔԿՀ ծառայողների հիվանդության մասին։

«Իսկ ո՞րն է երաշխիքը, որ այլ քրեակատարողական հիմնարկներում չկա հիվանդությունը։ Հենց այս մտահոգություններն ու անորոշությունը կանխելու, փարատելու համար պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ։ Ի վերջո, գրավը խափանման միջոց է, որը խախտելու դեպքում այդ գումարը դարձվում է պետական եկամուտ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, տեղափոխվեց Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Նրա խափանման միջոց կալանքը երաշախավորությամբ փոխելու միջնորդությունը մնում է չքննված։ Գործը քննող դատավորը վիրահատվել է, ու հայտնի էլ չէ, թե երբ կվերադառնա։

«Պարոն Ռոբերտ Քոչարյանի գործով ունենք հերթական աննախադեպ վիճակը, ես այսօր էլ եմ զանգել դատավոր Աննա Դանիբեկյանի կազմ։ Յոթ օր շարունակ այդ հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանում։ Կոչ եմ անում բոլորին հերթով զանգահարել, և կտեսնեք՝ ոչ ոք չի պատասխանում։ Մենք մարտի 17-ից նիստ չենք ունեցել, անհասկանալի վիճակում ենք։ Մինչդեռ պետք է ընդգծեմ, դատաքննության փուլում գտնվող յուրաքանչյուր կալանավորված անձի մասով պատասխանատուն վարույթն իրականացնող մարմինն է, այսինքն, դատարանը։ Մինչդեռ մենք այս պահին դատարան չունենք։ Չունենք դատավոր, դատավորը անորոշության մատնելով ամբողջ քրեական գործը՝ հստակ գիտակցելով, տեղյակ լինելով, որ մարտի 16-ին երաշխավորության միջնորդություն էր ներկայացվելու։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր՝ 21-րդ դարն է, հեռախոսով կարելի է ճշտել, թե երբ է վերադառնալու դատավոր Աննա Դանիբեկյանը։ Հիմա հարց եմ տալիս, ինչի՞ չի ստացվում դա ճշտել»,-ընդգծեց փաստաբանը։

Իրավաբանն այս ընթացքում պարզել է, որ մարտի 13-ին դատավորն անաշխատունակության թերթիկ է վերցրել, մինչդեռ ինքը հենց այդ օրը՝ ժամը 17։55-ին դատավորի օգնականից հավաստիացում է ստացել, որ մարտի 16-ին նշանակված նիստը կայանալու է։

«Մարտի 13-ին անաշխատունակության թերթիկ է բացվել, այսօր ապրիլի 3-ն է, ոչ մի տեղեկություն չկա։ Ավելին, մարտի 16-ին որևէ մեկը մեզ չի տեղեկացրել, որ նա անաշխատունակության մեջ է գտնվում։ Եվ մենք խոսում ենք դատավորի մասին, հասարակության ու պետության այն ներկայացուցչի մասին, ով պետք է ամենապատասխանատուն լինի, քանի որ ինքը արդարադատություն է իրականացնում, ինքը խոսող օրենքն է ու իրավունքի պաշտպանը»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, մարտի 16-ին իրենք միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված կտրուկ վատացավ իրավիճակ, ցավոք սրտի, օր օրի մենք ունենում ենք տվյալների բացասական դինամիկա, ու այս պայմաններում, տեսեք, դատավորն ինչ է անում։ Դատավորը պարզապես ոչինչ չի անում ու նրանից տեղեկություն չկա։ Սա այն պարագայում, երբ մեր միջնորդությունը պետք է քննվի անհապաղ։ Եթե հանկարծ կալանքի հարց լիներ, պատկերացնո՞ւմ եք, չէ, ինչ անհապաղ կքննարկվեր»,-վրդովվեց նա։

Փաստաբանի խոսքով, եթե նույնիսկ առաջիկա օրերին նիստ նշանակվի, ապա չի կարող ասել, կկարողանա՞ն նախկին չորս վարչապետները ներկայանալ դատարան, քանի որ դրա ապահովումը կազմակերպչական լուրջ ու բարդ գործ է, դրան էլ գումարած տեղաշարժի առկա սահմանափակումները։

«Իմ գործընկեր Հայկ Ալումյանն այս ընթացքում միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որ խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնեն։ Գիտե՞ք՝ այդ բոլոր միջնորդություններն ինչ են արել, մակագրել են դատավոր Աննա Դանիբեկյանին, ում աշխատանքի վերադառնալու մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սա արդեն հերթական իրավական նիհիլիզմի դրսևորումն է։ Մինչդեռ միջնորդությունը պետք է դառնա անհապաղ քննարկման առարկա, քանի որ խոսում ենք խափանման միջոցի մասին, կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված արտակարգ իրավիճակում ռիսկային խմբում գտնվող մարդու մասին»,-մանրամասնեց փաստաբանը։

Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում ուղենիշ պետք է դառնա կոմիտեի զեկույցը։

«Այստեղ գործ ունենք Սահմանադրության 3-րդ հոդվածի հետ, որը սահմանում է Մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները։ Մենք խոսում ենք կյանքի ու առողջության համար շատ վտանգավոր սպառնալիքի մասին։ Չէ՞ որ դրա համար է պարետային ժամ հայտարարվել, դրա համար է կոչ արվում մնալ տանը, մեկուսանալ, քանի որ այն սպառնում է կյանքին ու առողջությանը, ամենակարևոր իրավունքին, որից բխում են մնացյալ իրավունքները։ Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ կալանավայրերում նման խնդիրներ չլինեն, որ կալանավորված անձին ու առողջությանը վտանգ չսպառնա։ Սակայն մենք հերթական անգամ իրավունքի կոպիտ խախտում ենք արձանագրում, ինչը ծայրահեղ ռիսկային է»,-խոսքն ամփոփեց փաստաբան Արամ Վարդևանյանը։