Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն իրենց աշխատավարձի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին
Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները հաջորդ երեք ամիսների ընթացքում իրենց աշխատավարձերի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին:
«Սա շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է: Բնականաբար, այս դժվարին իրադրության մեջ, երբ մեր քաղաքը, երկիրը, մեր քաղաքացիներն աջակցության կարիք ունեն, Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաները և քաղաքային խորհրդի իմ թիմակիցները պատրաստակամություն են հայտնում միանալու այս նախաձեռնությանը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լուծենք այս խնդիրը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետը:
Կալաձեն նշել է նաև, որ այսօր երկրում ընտանիքներ կան, որոնք ամենաշատն օգնության կարիք ունեն, և կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, միանալ նախաձեռնությանը և օգնել կարիքավոր ընտանիքներին:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ