Foreign Policy-ն` կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի փորձի «անսպասելի հաջողության» մասին
Foreign Policy ամսագիրը պատմել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Վրաստանի փորձի «անսպասելի հաջողության» մասին:
Հոդվածում խոսքը քաղաքացիների եւ աշխարհի կառավարութունների արձագանքի մասին է կորոնավիրուսի պանդեմիային: «Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի եւ Իսլանդայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հնարավոր է կանգնեցնել»,- նշվում է հրապարակման մեջ:
Վրաստանի հաջողությունը հոդվածի հեղինակները բացատրում են կորոնավիրուսին վաղ արձագանքմամբ: «Չնայած փոքր չափերին եւ տնտեսական ծանր իրավիճակին` փետրվարի վերջին երկիրը սկսեց լուրջ միջոցներ ձեռնարկել` այդ թվում նաեւ փակեց դպրոցները եւ լայնածավալ ախտորոշման թեստեր անցկացրեց: Մինչ այժմ Վրաստանում COVID-19-ից ոչ մի մահվան դեպք չի գրանցվել: Կարծում եմ, որ օգնել է այն փաստը, որ Վրաստանի կառավարությունն ի սկզբանե լուրջ էր դա ընդունել»,- կարծում է վրացի լրագրող Նատալյա Անթելավան:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսի 148 դեպք է գրանցվել:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ