Փողոցից իշխանության եկած ղեկավարը երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)
Երբ Հայաստանի ղեկավարը խոսում է ԼՂՀ հարցի մասին, նա պետք է շատ պատրաստված լինի ու հասկանա՝ ում է դիմում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԼՂՀ հարցի կարգավորման մասին ոչ շատ մտածված ու մակերեսային են. «Երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանը մեր ազգի պատմությունից օրինակներ էր բերում, նա գոնե պետք է ծանոթ լիներ մեր պատմությանը»:
Խոսելով Հայաստանում վերջին երկու տարում տեղի ունեցած փոփոխություններից՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է. «Փաշինյանը, երբ դեռ չէր եկել իշխանության, ես գրեցի մի հոդված, որով կանխագուշակել էի՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին՝ ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված»:
Անդրանիկ Միհրանյանը մանրամասնում է. «Այսպիսի իրականության մեջ վստահ էի, որ փողոցի կողմից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, բերելու է երկրում անկայունության: Այո, մարդիկ հիասթափված էին նախկին իշխանություններից և սպասում էին, որ մի հրաշագործ կախարդ կարող է իրենց հուզող հարցերը լուծել»:
Ըստ քաղաքագետի՝ աշխարհում վախենում են նման դեմոկրատական փոփոխություններից, որովհետև սովորաբար դեմագոգները խաղում են ժողովրդի տրամադրությունների լարերի վրա.
«Հախուռն կրքերով փողոցի ամբոխի կողմից իշխանության են գալիս մարդիկ, ովքեր չունեն փորձ, ռեսուրսներ, որոնցից ելնելով՝ նման իշխանությունը կա՛մ հաստատում է դիկտատուրա, կա՛մ ժողովրդին տված խոստումներն ի կատար չեն ածվում»:
Հարցին՝ երկու տարին բավական է՞, որ իշխանությունն ու ժողովուրդն առերեսվեն իրականության հետ, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է. «Եթե իշխանությունն իր կառավարման առաջին ամիսների ընթացքում համապատասխան աջակցություն չի ստանում, ապա ժողովուրդը սկսում է հարցեր բարձրացնել և որպեսզի նման հարցադրումներ չլինեն, իշխանությունը սկսում է վերահսկել ԶԼՄ-ներին ու դատական իշխանությունների վրա»:
Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ Հայաստանի նման երկրում դիկտատուրա չհաստատվեց ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք:
Հարցին՝ այս իշխանությունը շարունակում է հետապնդել նախկիններին, որոնցից շատերն այսօր գտնվում են Ռուսաստանում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանքի տակ է, որքա՞ն է սա դեռ շարունակվելու, քաղաքագետը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի բանտում լինելը, Սերժ Սարգսյանի նկատմամբ դատական պրոցեսները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի հետևում իր տված խոստումներին: Այս երևույթը մի բան է ապացուցում. ուրիշ ուղղություններով չկա հաջողություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ լինի, դրա համար էլ գնում է նման հետապնդող քայլերի»:

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա