Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով Երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026 Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանը Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը
Աշխարհ

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Չնայած նրան, որ կորոնավիրուսը հարվածել է Իրանին, Թրամփի վարչակազմը շարունակում էր կոշտ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ` իր «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում, գրում է Business Insider-ը:

Իսկ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի սպառնացել էր Իրանին ռազմական հարված հասցնել տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա հարձակման դեպքում: «Ըստ որոշ տեղեկությունների` Իրանը կամ նրա վստահված անձինք ծրագրում են գաղտնի հարձակում գործել ԱՄՆ զորքերի եւ (կամ) Իրաքում գտնվող ակտիվների վրա: Եթե դա տեղի ունենա, Իրանը շատ բարձր գին կվճարի»,- գրել էր նա Twitter-ում:

Ըստ հաղորդումների` հետախուզությունը ենթադրում էր, որ իրանական պրոքսի ուժերը դավադրություն են ծրագրում Միացյալ Նահանգների դեմ: Բայց հայտնի չէ` արդյոք ավելի կոնկրետ պլանի ապացույցներ կան, թե ոչ:


Իրանի գլխավոր դիվանագետ Ջավադ Զարիֆը պատասխանել էր Թրամփին: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը գաղտնի է ստում, խաբում եւ սպանում է, Իրանը գործում է միայն ինքնապաշտպանության համար: Իրանը պատերազմներ չի վարում, բայց դասեր է տալիս նրանց, ովքեր դա անում են»,- ասել է նա: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հարձակվեցին Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորի վրա այն բանից հետո, երբ մարտի սկզբին երկու ամերիկյան զորքեր եւ մի բրիտանացի զինվոր սպանվեցին հրթիռային հարձակման հետեւանքով:

Թրամփի գլխավոր խորհրդականները, այդ թվում նաեւ` պետքարտուղար Մայք Պոմպեոն, Թրամփին դրդում էին ուղիղ հարվածներ հասցնել իրանական զորքերին, մարտի վերջին հայտնել էր New York Times-ը: Թրամփը հերքել էր նման առաջարկությունները` պատճառաբանելով, որ Իրանի դեմ հարձակումը համաճարակի պայմաններում անտեղի կլիներ: Մինչդեռ, դեմոկրատների առաջնորդները մարտի 27-ին նամակ էին հղել Թրամփին` նախազգուշացնելով նրան զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողությունից` առանց Կոնգրեսի հաստատման:

Իրանը հատկապես է տուժել կորոնավիրուսից: Իրանի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 000 դեպք, մահացել է ավելի քան 3000 մարդ: Համեմատության համար, Միացյալ Նահանգներում, որի բնակչությունը մոտ 327 միլիոն է, գրանցվել է վարակման ավելի քան 230 000 դեպք եւ ավելի քան 5700 մահվան դեպք:

Իրանը ծանր իրավիճակում էր հայտնվել դեռ մինչեւ կորոնավիրուսի բռնկումը: Թրամփի` իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու ոչ միանշանակ որոշումից հետո նրա վարչակազմը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչը վնաս էր հասցրել իրանական տնտեսությանը:

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ խիստ պատժամիջոցները, որոնք արգելափակել են Իրանի հիմնական եկամտի աղբյուրը (նավթը), Իրանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ 2015-ի պայմանագրի ավելի կոշտ տարբերակով: Հօգուտ այս դիրքորոշմանը գրեթե ոչ մի ապացույց չկա, քանի որ պատժամիջոցները ուժեղացրել են Իրանի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում եւ սրել են լարվածությունը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ:

Հունվարի սկզբին Թրամփի հրամանով սպանվեց գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը պատերազմի եզրին կանգնեցրեց Միացյալ Նահանգներին եւ Իրանին: Չնայած երկու երկրներն ի վերջո նահանջեցին ավելի լայն կոնֆլիկտից, ռազմական գործողությունները չդադարեցին, եւ տնտեսական պատժամիջոցների «առավելագույն ճնշման» ռազմավարությունը շարունակվեց: ԱՄՆ-ն նույնիսկ նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին:

Իրանի կառավարությունը նաեւ ԱՄՆ պատժամիջոցներն է մեղադրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար եւ կոչ է անում Վաշինգտոնին վերացնել դրանք` հումանիտար նկատառումներով: «Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցներն անարդար են, բայց կորոնավիրուսը բացահայտեց այս անարդարությունն աշխարհի առջեւ»,- ասել էր Զարիֆը վերջերս տարածած տեսաուղերձում` պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» անվանելով:

Այժմ պատժամիջոցների վերացման կոչերն ավելանում են միջազգային հանրության մեջ եւ ԱՄՆ-ում: Վերջերս ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ էր արել երկրներին մեղմացնել պատժամիջոցները Իրանի նման երկրների նկատմամբ: «Այս կրիտիկական պահին, ինչպես գլոբալ հանրային առողջապահության նկատառումներով, այնպես էլ այս երկրներում միլիոնավոր մարդկանց իրավունքներին եւ կյանքին աջակցելու համար, ոլորտային պատժամիջոցները պետք է թուլացվեն կամ վերացվեն»,- հայտարարել էր նա:

Հինգշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը դեմոկրատների թեկնածուն է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, նույնպես Թրամփին կոչ էր արել մեղմել պատժամիջոցներն Իրանի դեմ: «Իրանն ամեն կերպ փորձում է զսպել աշխարհի ամենամահաբեր COVID-19-ի բռնկումը: Չնայած Իրանի կառավարությանը չհաջողվեց արդյունավետորեն արձագանքել այս ճգնաժամին` այդ թվում սուտն ու իր ժողովրդից ճշմարտությունը թաքցնելը, եւ այն շարունակում է սադրիչ կերպով գործել տարածաշրջանում, իրանցի ժողովուրդը հուսահատորեն տառապում է: Վատ է, որ Թրամփի վարչակազմը հրաժարվել է իրանական միջուկային համաձայնագրից` հօգուտ «առավելագույն ճնշման» ռազմավարությանը, որը տհաճ հետեւանքներ է ունեցել` դրդելով Իրանին ավելի ագրեսիվ դառնալ եւ վերսկսել իր միջուկային ծրագիրը»,- հավելել էր Բայդենը: «Առողջապահական ոլորտում գլոբալ ճգնաժամի պայմաններում իմաստ չունի խառնել այդ անհաջողությունը դաժանության հետ` խոչընդոտելով անհրաժեշտ մարդասիրական օգնության հասանելիությանը: Ինչպիսին էլ որ լինեն մեր խորը տարաձայնություններն Իրանի կառավարության հետ, մենք պետք է աջակցենք իրանական ժողովրդին»: