Չինացիները կրկին վերադարձել են չղջիկներ ուտելուն և վերաբացել մսի շուկաները, որտեղից, հնարավոր է, տարածվել է կորոնավիրուսը. Daily Mail (լուսանկարներ)
Չինաստանի բնակիչները կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կրկին վերադարձել են սննդի մեջ չղջիկներ օգտագործելուն, գրում է Daily Mail պարբերականը։
Չինական շուկաներում կարիճների հետ մեկտեղ վաճառվում են նաև չղջիկներ, որոնք օգտագործվում են որպես ավանդական բժշկության միջոց։
Լրատվամիջոցի թղթակիցը հետևել է, թե ինչպես են հազարավոր հաճախորդներ կրկին հավաքվել Չինաստանի հարավ-արևմտյան մասում գտնվող Գույլին քաղաքի շուկայում, որը նույն տեսքն ունի, ինչ համաճարակից առաջ․ ընտանի կենդանիներով լցված ժանգոտ վանդակներ, հատակին արյան հոսող «վտակներ»՝ խառնված կենդանիների մսեղիքով։
Շուկայում հիմնական ուտեստներից է համարվում ձմեռային ավանդական «տաքացնող» ուտեստը, որը բաղկացած է կատուների ու շների մսից։
«Բոլորն այստեղ կարծում են, թե համաճարակի բռնկումն ավարտվել է, և այլևս անհանգստանալու կարիք չկա»,- նշել է պարբերականի թղթակիցը։
Հայտնի է նաև, որ Դունգուան շրջանում նմանատիպ ևս մի շուկա է բացվել, որտեղ համաճարակից առաջ եղած իրավիճակի համեմատ, միակ տարբերությունն այն է, որ շուկայում պահակներ են հայտնվել, որոնք հետևում են, որ վաճառողների աշխատանքը լրատվամիջոցները չլուսաբանեն։
Գիտնականների շրջանում ընդունված վարկածի համաձայն՝ կորոնավիրուսն առաջին անգամ մարդուն է փոխանցվել չինական Ուհան քաղաքի մսի շուկայում՝ հենց չղջիկից։ Այս ձեռնաթևավորները, շնորհիվ իրենց ամուր իմունային համակարգի, կարող են մարդու համար մահացու համարվող միաժամանակ ավելի քան մեկուկես տասնյակ վիրուս կրել։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Չինաստանում որոշել են կրկին բացել համավարակը հաղթահարած Ուհան քաղաքը, որը փակվել էր դեռևս հունվարի 22-ին։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում