Վրաստանում բնակիչների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի կտրամադրվի
Վրաստանում քաղաքացիների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի (շուրջ 46 միլիոն դոլար) գումար կտրամադրվի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով երկրի էներգետիկայի և ջրամատակարարման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիդ Նարմանիային:
Նրա խոսքով՝ կառավարությունը վճարելու է 4 տեսակ կոմունալ ծախսերի համար. էլեկտրականություն, ջրամատակարարում, աղբահանություն և բնական գազ: Կվճարվեն բոլոր այն քաղաքացիների կոմունալ ծառայությունները, որոնք ամսական օգտագործում են 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ:
Այն քաղաքացիների գումարները, որոնք կամավոր կերպով կհրաժարվեն պետության այս աջակցությունից, կուղղվեն երկրում այլ ոլորտների առաջընթացին: Իսկ այն քաղաքացիների գումարները, որոնք արդեն իսկ վճարել են մարտ ամսվա կոմունալների համար, կվերադարձվեն նրանց:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունն իր վրա է վերցնում գարնանային երեք ամիսներին երկրում 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ սպառած բնակիչների կոմունալ ծախսերը: Գախարիան նշել է նաև, որ իրենք հասկանում են, որ ամեն ինչ պետք է անեն աշխատանքը կորցրած բոլոր քաղաքացիների համար, և խոստացել է այդ ուղղությամբ կրկին հատուկ քայլեր ձեռնարկել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ