Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան Ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով Երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026 Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանը Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ
Հայաստան

Առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների արդյունքները. ՍերԺ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել՝ Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:

Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:

Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:

Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:

Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը: Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:

Փա՛ռք մեր հերոսներին:

Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:

Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:

Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:

Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:

Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»,– ասվում է ուղերձում: