Որոշ ժամանակ հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել. Արսեն Թորոսյան
Բոլորին պետք է պարբերաբար թեստավորենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՀՀ բոլոր քաղաքացիներին թեստավորել։
«Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն՝ ոչ, առնվազն տեսանելի ապագայում։ Այդ պահին վիրուսի մեծ անրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ մեկուսացնենք, բուժենք կամ ոչինչ չանենք, որովհետեւ օրինակ՝ հիվանդանոցներում տեղ չկա։ Մնացած բացասականների մոտ երաշխիք չունենք, որ իրենց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից 2 կամ 3 օր հետո։ Դա նշանակում է, որ բոլորին պետք է պարբերաբար թեստավորենք։
Մենք մեծացնում ենք մեր հզորությունները թեստավորման առումով, շուտով կհասնենք օրական 400-ից 500 թեստի, ավելի ուշ նոր սարքավորումներ ձեռքբերումից հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- ասաց Արսեն Թորոսյանը։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում