Վրաստանում կորոնավիրուսի պատճառով «չոր օրենք» է սահմանվել. Интерфакс
Վրաստանում մարտի 31-ից մինչև ապրիլի 21-ը սահմանված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում արգելվել է ալկոհոլի վաճառք իրականացնող բոլոր կետերի գործունեությունը: Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, այս մասին ասվում է կառավարության որոշման մեջ:
Նշվում է, որ արգելքը տարածվում է նաև գարեջրի և գինու վրա: Ռեստորաններին և այլ հասարակական վայրերին ու կազմակերպություններին այս ընթացքում թույլատրվում է աշխատել միայն առաքում կատարելու պայմանով: Հաճախորդների ընդունել չի թույլատրվում:
Մարտի 31-ից երկրում համընդհանուր կարանտին է սահմանվել: Մարդկանց արգելվում է միևնույն վայրում հավաքվել 3 հոգուց ավելի քանակով: Բացառություն են կազմում մթերային խանութները, բանկերն ու դեղատները, որտեղ պետք է պահպանվի անհրաժեշտ հեռավորությունը:
Բացի այդ, 21:00-ից առավոտյան 06։00-ն պարետային ժամ է հայտարարվել:
Մարտի 31-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 110 մարդ, որոնցից 21-ն ապաքինվել են:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ