Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից
Ֆրանսիացի խորհրդարանական, քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից: Նա չէր ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, քանի որ որոշել էր, որ իր փոխարեն այդ տեղը կարող է զբաղեցնել ավելի ծանր հիվանդ։
Ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը Փարիզից 168.am-ին տեղեկացրեց, որ Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից` կիրառելով պրոֆեսոր Դիդյե Ռաուլի փորձարարական մեթոդը` հիդրոքսիքլորոքին դեղամիջոցը։
Վալերի Բուայեն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը։ Բուժումից հետո արված երկու թեստերն էլ բացասական պատասխան են ունեցել։
Սա շատ դրական լուր է, անշուշտ, հատկապես ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան ցավալի լուրից հետո։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը