«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։ Այս հարցով նա դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը:
Ի դեպ, նույն խնդրին էր առնչվել նաև hraparak.am-ը: Մի քանի հարց էին ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս մասը` անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն, սակայն վարչապետի խոսնակը նրանց հարցերը չէր հնչեցրել։
Կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանն էլ նշում է, որ իր ուղարկած հարցերը նկատել են, սակայն չեն բարձրաձայնել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից