Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի «Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ Մարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ է Մայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան Ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար
Հայաստան

Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի. խորհրդակցություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը մարտի 31-ին կազմակերպել են առցանց խորհրդակցություն մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:


Առցանց հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականով տեղեկացնել ոլորտի մարզային պատասխանատուներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերում իրականացված փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված էին նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը` հարկավոր է սեղմ ժամկետներում բոլոր մարզերի ֆերմերներին իրազեկել ծրագրերում կատարված փոփոխությունների մասին, որպեսզի նրանք կարողանան օգտվել ծրագրերի նոր պայմաններից` իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Փոխնախարարը նշել է, որ իրազեկման աշխատանքներում ներգրավված կլինեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինների աշխատակիցները:

Այնուհետև փոխնախարարները համառոտ անդրադարձել են լրամշակված ծրագրերին, շեշտել, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է մի շարք ծրագրերում սահմանված 0 տոկոս տոկոսադրույքին, իսկ ծրագրերի հիմնական մյուս պայմանները, մասնակից ֆինանսական կառույցների և կապալառուների ցանկը մնացել են անփոփոխ:

Տեղեկացվել է նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկերի մասին. տրամադրվող վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս:

Առանձնահատուկ ընդգծվել է, որ տրամադրվող վարկերի նպատակային օգտագործումը ենթարկվելու է վերահսկման:

Փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել է, որ իրազեկման նպատակով առաջիկայում կպատրաստվի տեղեկատվական գրքույկ, որում ընդգրկված կլինեն գյուղտնտեսության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին մասնակցության պայմաններն ու քայլերի հաջորդականությունը: Գրքույկը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ, արտակարգ իրավիճակով պայմանավորված, մարզային բաժինների բոլոր աշխատակիցներն իրազեկվում են ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան հավուր պատշաճի համապատասխան տեղեկատվություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր պետական օժանդակության ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Ծրագրեր» ենթաբաժնում՝ հղումով: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում և ֆեյսբուքյան էջում հրապարակվում և գովազդվում են ծրագրերի վերաբերյալ իրազեկման հոլովակները: