Ադրբեջանում շուրջ 20 օրով հետաձգվել է նաև զորացրումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զորացրումը կատարվելու է ապրիլի 20-25-ը ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ հետաձգվել էր նաև զորակոչը:
Այս մասին ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական «Ռեֆորթ» լրատվակայքի հարցմանն ի պատասխան:
Նախորդ տարի այս ժամանակահատվածի զորակոչը մեկնարկել էր ապրիլի 1-ից, և տևել մինչև ապրիլի 30-ը: Ըստ էության՝ գարնանային զորակոչը հետաձգվում է 20 օրով:
Ավելի վաղ՝ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համար մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծ։ Ադրբեջանում պարտադիր զինծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։ Գարնանային զորակոչը սկսում է ապրիլին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է նաև Վրաստանում և Ուկրաինայում, իսկ Ռուսաստանում առայժմ չեն հետաձգել։
Աղբյուրը՝ razm.info


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ