Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժեշտ են տվել Instagram-ում 11 միլիոնանոց լսարանին
Այսօր՝ մարտի 31-ին, Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պաշտոնապես դադարում են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները, ինչը նրանց համար բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում, այդ թվում Instagram-ում։ Սասեքսի դուքսն ու դքսուհին 11 մլն հետեւորդներին հայտնել են, որ դադարում են օգտվել իրենց հաշվից։
«Դուք մեզ այլեւս չեք տեսնի այստեղ, բայց մեր աշխատանքը շարունակվում։ Շնորհակալություն այս ընկերակցությանն աջակցության, ոգեշնչման եւ աշխարհն ավելի բարին դարձնելու ընդհանուր ձգտման համար։ Մենք անհամբերությամբ սպասում ենք վերամիավորմանը ձեզ հետ»,- հրաժեշտի հրապարակման մեջ գրել են Մեգանն ու Հարին։ «Սասեքսի դուքսն ու դքսուհին այլեւս հրապարակումներ չեն անի Instagram-յան @sussexroyal էջում, ինչպես նաեւ կդադարեն թարմացնել SussexRoyal.com կայքը»,- բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է դուքսի եւ դքսուհու մամուլի քարտուղարը։
Ի դեպ, Daily Mail-ը հայտել էր, որ օրերս Մեգան Մարքլն ամուսնուն արգելել է Բրիտանիա մեկնել՝ հորը՝ արքայազն Չարլզին տեսնելու համար, որի մոտ COVID-19 էր կասկածվում։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը