Առաջարկ պարետատանը
Ամեն օր հանրությանը պաշտոնապես տեղեկացվում է համաճարակի վիճակը Հայաստանում՝ նշելով նոր հիվանդների թիվը։ Դրական գնահատելով պաշտոնական մեկ աղբյուրից տեղեկատվություն տալու քաղաքականությունը, կարծում ենք, որ կա այն ավելի լիարժեք դարձնելու անհրաժեշտություն։
Նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։
Պայմանական օրինակ. այլ բան է, եթե մեկ օրվա ընթացքում արվել է, ասենք, 100 թեստ և ստացվել է, դարձյալ պայմանական, 50 հիվանդ, և լրիվ այլ բան է, եթե այդ թիվը ստացվել է մի քանի անգամ ավելի մեծ թվով թեսթերի արդյունքում։
Կա նաև երկրորդ պահը, որը դարձյալ կարևոր է՝ իրական միտումները հասկանալու համար։ Ո՞ւմ են թեսթավորում, ո՞ր կոնտինգենտի միջից են հայտնաբերվում օրվա նոր հիվանդները։ Եթե դրանք ամբողջությամբ կամ նույնիսկ մեծամասամբ արդեն մեկուսացվածների շրջանակից է, ապա կա մտավախություն, որ ավելի մեծ հանրության շրջանում իրավիճակի իրական պատկեր չունենք։
Եվ վերջինը՝ երեկ Ադրբեջանը հայտարարեց, որ Ռուսաստանից ստացել է մեծ քանակի թեսթավորման համակարգեր։ Կարծում ենք՝ Հայաստանի իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ նմանատիպ օժանդակություն ստանալու համար։ Եթե կան տեխնիկական կամ այլ տիպի խնդիրներ, ապա պետք է գործի դնել բոլոր խողովակները։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կարանտինն ու գրագետ մեծաքանակ թեսթավորումը լավ արդյունք են տալիս, իսկ մեկի բացակայությունը էապես թուլացնում է մյուսի արդյունավետությունը։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել