Դիմակներն իզուր էլ գնել էիք՝ կարող եք դեն նետել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները երկուշաբթի հայտարարել են, որ մարդկանց խորհուրդ չեն տալիս մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ կրել, եթե նրանք նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիր չեն կամ չեն խնամում կորոնավիրուսով հիվանդի, գրում է BBC-ն։
«Ոչ մի կոնկրետ ապացույց չկա, որ բնակչության կողմից դիմակների օգտագործումն արդյունավետ է »- ասել Է ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը Շվեյցարիայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Կա նաև մի խնդիր, այն է՝ աշխարհում բժշկական պարագաների զգալի պակաս։ Ներկայում այս վիրուսով վարակվելու առավել խոցելի խումբն առաջնագծում աշխատող բուժաշխատողներն են, որոնք ամեն օր ենթարկվում են վարակի ազդեցությանը։ Այն միտքը, որ նրանք կարող են դիմակներ չունենալ, սարսափելի է»,- ասել է Ռայանը։
ԱՀԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբան Մարիա վան Կերխովն, իր հերթին, հայտարարել է, որ կարևոր է առաջնահերթ ուշադրություն դարձնել, թե ում են տրամադրվում դիմակները։
«Մենք խորհուրդ չենք տալիս դիմակներ կրել, եթե ինքներդ հիվանդ չեք և չեք փորձում այդպիսով կանխել վարակի հետագա տարածումը», - ասել է Վան Կերխովը:
«Մենք պետք է հստակեցնենք իրավիճակը։ Աշխարհը բժշկական պաշտպանական միջոցների, այդ թվում՝ դիմակների, ձեռնոցների, բժշկական հանդերձների, զգալի պակասի շեմին է: Մեր բուժաշխատողների պաշտպանությունն անհրաժեշտ բժշկական պաշտպանական միջոցների տրամադրման առումով պետք է առաջնային լինի»,- ասել է Վան Կերխովը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը