Ադրբեջանում մարդկանց արգելել են դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության. ТАСС
Ադրբեջանի իշխանությունները խստացրել են կարանտինային միջոցառումները. մարտի 31-ից մարդկանց կարգելվի դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանն առնընթեր օպերատիվ շտաբին:
«Ադրբեջանում կորոնավիրուսի լայնածավալ տարածումը կանխելուն ուղղված պետական միջոցառումների շրջանակներում՝ մարդկանցից պահանջվում է մնալ տներում, մշտական և ժամանակավոր բնակության վայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տնից կարելի է դուրս գալ, եթե անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ, կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում, մանրածախ վաճառք իրականացնող օբյեկտներ այցելելիս, ինչպես նաև հատուկ ռեժիմի ժամանակահատվածում գործող կազմակերպություններում աշխատանքի մեկնելիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տնից դուրս գալու արգելքը տարածվում է միայն 65 տարեկանից բարձր անձանց վրա:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 273-ի, մահացել է 4 մարդ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ