ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան քայլեր է ձեռնարկում հանրապետությունում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
«Հաշվի առնելով կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը՝ ՏՄՊՊՀ-ն հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու համար՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով»,- գրել է Սմբատյանը։
Նա հավելել է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը