Անհասկանալի է, թե մարդու իրավունքերի սահմանափակումներն ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը․ փաստաբան
Բացակայում է ԱԺ ներկայացված օրենքի փոփոխությունների հիմնավորումը, թե ինչու պետք է իրավապահ մարմինները ստանան տվյալներ, որոնք կարող էին ստանալ միայն դատարանի թույլտվությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր՝ մարտի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։
«Ըստ էության հիմնավորում չունի օրինագիծը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ունի պատասխաններ։ Բացարձակապես անհասկանալի է մնում, թե մարդու իրավունքերի առաջարկվող սահմանափակումները ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը։ Եթե սովորական պայմաններում պետք է իրավապահ մարմինները դիմեն դատարան ստանալու համար նման տեղեկություն, հիմա դատարանի թույլտվության արգելքը հանվում եւ դրա հիմնավորումը բացակայում է»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք օրենքով պաշտպանվող անհատական տվյալներ են։
Փաստաբանը հատկապես խնդրահարույց է համարում մարդկանց որոշակի ծրագրեր ներբեռնել պարտադրելը։
«Ոչ մի տրամաբանության տակ չի մտնում։ Ի՞նչ ծրագրեր են, ովքե՞ր են հեղինակել, ի՞նչ նպատակով, ո՞վ է երաշխիք տալիս դրանց հետ կապված։ Չի կարող պետությունը պարտադրել այս կամ այն ծրագիրը ներբեռնել»,- ասաց նա։
Նշենք, որ ընդունված օրենքի նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակումներ մտցնել։ Փոփոխություններով Էլեկտրոնային հաղորդակցման ցանցի օպերատորները կպարտավորվեն պետական մարմիններին տրամադրել տվյալներ՝ հաճախորդի գտնվելու վայրը որոշելու համար, տրամադրել նաեւ հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցող հեռախոսահամարներ, հեռախոսազրույցի ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալներ։ Այս տվյալները, ըստ կառավարության՝ անհրաժեշտ են անձի հնարավոր շփման ամբողջական շրջանակը պարզելու համար, եթե նա ախտորոշվի կորոնավիրուսով։ Բացի այդ՝ քաղաքացիները պարտավորվելու են իրենց հետ ունենալ սարքեր կամ ծրագրային ապահովում, որոնց միջոցով հնարավոր կլինի հետեւել նրանց գտնվելու վայրը, տեղաշարժը եւ առողջական վիճակը: Այդ պարտավորության խախտման դեպքում նախատեսված է տուգանք ՝ 100-ից 200 հազար դրամի չափով:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը