Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ասուլիսի ժամանակ ես հայտնել էի, որ վերաքննիչ բողոք ենք պատրաստվում ներկայացնել եւ ներկայացրինք։ Համարում ենք, որ այդպիսով դատարանները խախտում են պարոն Քոչարյանի իրավունքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Քանի դեռ դա այդպես է, ուրեմն մենք պիտի կարողանանք բողոքարկել այդ հանգամանքը»,- ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին չէր կայացել Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը