Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից
Ազգային ժողովի պատգամավորների շրջանում լուրեր են հասել, որ «Իմ Քայլի» պատգամավորներից երկուսի թեստերը դրական են եղել: Ինչպես հայտնի է, վաղը՝ մարտի 31-ին Արցախում ընտրություններ են եւ ԱԺ-ից պատվիրակություն է այսօր մեկնել՝ դիտորդական առաքելությամբ: Բայց մինչ մեկնելը, պատվիրակները կորոնավիրուսի վերաբերյալ թեստեր են հանձնել : Պատգամավորներին լուրեր է հասել, որ երկուսի մոտ թեստը դրական պատասխան է տվել:
Այսօր մինչեւ արտահերթ նիստի սկսվելը իշխող ֆրակցիայի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին փոխանցել են իրենց շրջանում առկա մտահոգությունները եւ պահանջել հրապարակել ինչպես բոլոր այն պատգամավորների անունները, որոնք թեստ են հանձնել, այնպես էլ արդեն «վարակակիր» երկուսի, անգամ մեկ հոգու անուն են հնչեցրել, որը հասկանալի պատճառներով չենք գրում:
Սակայն, Միրզոյանը հանգստացրել է պատգամավորներին՝ ասելով ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, պատգամավորները կրկնակի թեստեր են անցել եւ ցույց է տվել բացասական: Այդուհանդերձ, անգամ այս հայտարարությունից հետո իմքայլականների շրջանում սկսել են բուռն քննարկումները, փորձել են լարել հիշողությունը, թե ովքեր են շփվել այդ պատգամավորների հետ:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը