Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Թոփ-լուրեր

Այս խայտառակությունը հետո սովորական է դառնալու

Ամեն ինչ հենց այնպես չի լինում կամ հաստատ ոչինչ պատահական չի լինում: Չեռնոգորիան միջին կարգի եվրոպական հավաքական է, եւ երբ այդ հավաքականը կարողանում է հենց առաջին իսկ գրոհի ժամանակ գոլ խփել, նշանակում է որ մեր՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանությունը լուրջ խնդիրներ ունի:

Ֆատոս Բեչիրայը դարպասի հրապարակում հանգիստ ընդունում է գնդակը, հարվածում, գոլ խփում, իսկ Տարոն Ոսկանյանը, կարծես թե, մտքերի մեջ էր ընկել, իսկ մինչ այդ մտքերի մեջ էր ընկել Հրայր Մկոյանը:

Գոլից հետո, մոտ 25 րոպե Հայաստանի ազգային թիմը տիրեց նախաձեռնությանը, անգամ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ դեռ հնարավոր է փոխել խաղի ընթացքը, բայց դա ընդամենը տպավորություն էր:

28-րդ րոպեին Յովետիչը այնպես հեշտությամբ խաբս տվեց այն նույն Մկոյանին եւ Ոսկանյանին եւ հարվածեց դարպասին, կարծես նրանք մանկապատանեկան կրտսեր խմբի խաղացողներ լինեին, իսկ մեր հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն էլ, կարծես թե, մտածում էր, թե պարտավոր է բաց թողնել Յովետիչի հարվածը:

Գոլից հետո մեր թիմի խաղը սկսեց շատ ավելի վատ տպավորություն թողնել: Հանդիպմանը հետեւելն անգամ տհաճ էր: Վատ էին խաղում բոլորը, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը: Գորշությունը մի փոքր մեղմում էին Կորյանը եւ Պիզելին:

Առաջին խաղակեսի խորհրդանշական ամփոփումը Բեչիրայի անցումն էր աջ եզրով: Խաբս տվեց մեր երկու պաշտպանների, հարվածեց եւ միայն դարպասի փողը փրկեց Հայաստանի հավաքականին, իսկ խաղակեսի ամենավերջում գնդակը խղճաց մեր թիմին եւ չհայտնվեց դարպասում:

Երկրորդ խաղակեսի սկզբում Արսեն Բեգլարյանը՝ Հայաստանի հավաքականի դարպասապահը, հավանաբար մոռացավ, որ ինքը ոչ պաշտպան է, ոչ կիսապաշտպան եւ անկյունային դրոշակի մոտ պայքարի մեջ մտավ Չեռնոգորիայի ընտրանու հարձակվողի հետ:

54-րդ րոպեին Յովետիչը կրկին գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Վերցրեց գնդակը, առաջ շարժվեց, տեսավ, որ Տարոն Ոսկանյանը եւ դարպասապահը հիացած իրեն են նայում, հարվածեց՝ գոլ:

Չորրորդ գոլը չեռնոգորացիների կազմում կրկին խփեց Յովետիչը: Նա մեր հավաքականի դարպասապահի հրապարակում այնքան ազատ էր իրեն զգում, որ որոշեց մկրատաձեւ հարվածով գոլ խփել: Որոշեց եւ արեց: Արսեն բեգլարյանի մտքով էլ չանցավ, որ կարելի է մի քանի քայլ անել եւ որսալ գնդակը, չթողնելով, որ այն հասնի Յովետիչին: 

Ռուսլան Կորյանը խաղի վերջում մեկ գոլ խփեց, հաշիվը դարձնելով 4:1: Ի դեպ, երբ նա ստացավ գնդակը, խաղից դուրս վիճակում էր:

Հայաստանի հավաքականը պարտվեց: Պարտվում են նաեւ այլ հավաքականներ, բայց նրանք, որպես կանոն հետեւություններ են անում: Հայաստանի հավաքականը որեւէ հետեւություն չի անում: Հետո ավելի վատ է լինելու: Եւ ինչու պետք է լավ լինի մի երկրում, որտեղ ընտրակաշառք բաժանելը եւ վերցնելը սովորական երեւույթ է, որտեղ մանկապատանեկան ֆուտբոլում խայտառակ վիճակ է:

Top-News.am