Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում
Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
«Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել մայրաքաղաքում և շրջաններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների արդյունքների մասին: Հանրապետությունն ապահովված է ախտահանիչ միջոցներով և սարքավորումներով, իսկ համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:
Աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Նախագահի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր տեխնիկական պարկը և տրանսպորտային միջոցների մի մասը համապատասխանեցրել է ախտահանիչ-հակահամաճարակային բնույթի աշխատանքների իրականացմանը: Դրանք արդեն բարեհաջող փորձարկվել են, և առաջիկա օրերին դրանց կիրառմամբ ախտահանիչ աշխատանքները նոր՝ առավել արդյունավետ հուն կմտեն»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել