«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր այն մասին, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել։ Նշենք, որ թեստավորումը ցուցված է այն քաղաքացիներին, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանշաններ՝ չոր հազ, ջերմության բարձրացում, ինչպես նաև նրանց, ովքեր շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։
Հաշվի առնելով այն, որ քաղաքացիների թեստավորումը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կարևորագույն քայլերից մեկն է, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հնարավոր վարակակիրներին, «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուշադրության կենտրոնում է պահելու ախտանշաններ ունեցող անձանց պարտադիր թեստավորելու հարցը։
Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանշաններ, դիմել են տեղամասային պոլիկլինիկաներ թեստավորում անցնելու համար և մերժվել են, կարող են դիմել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբին՝ զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը