Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք
Այսօր մեզ հասած տեղեկություններով հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես, ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին:
Սպառնալիքները հնչեցվում են շարքային աշխատողների կողմից, որոնք նշում են տարբեր պետական կառույցների ղեկավարների անուններ: Մասնավորապես, հաճախ տալիս են ոմն Ժամհարյան Արթուրի անունը: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի տնտեսությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում է ծանրագույն դրության մեջ և իշխանությունները ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցները բիզնեսին օգնելու նպատակով:
Կոչ ենք անում՝ բոլոր այն պետաշխատողներին, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, նման հակաօրինական ծառայություններ են մատուցում նախկին վարչապետին, զերծ մնալ նման արատավոր գործիքակազմի կիրառումից:
Զգուշացնում եմ, որ բոլոր այս կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ:
Վստահեցնում եմ ՝ Ձեր ջանքերը ապարդյուն են և որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակների հնարավորությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում ձեր պարտությունը:
Չափերը մի անցեք:
Ես համոզված եմ ՝ ժողովուրդը կատարելու է իր արդար ընտրությունը:

















































«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան
«Ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, թույլ չտանք՝ մեզ պառակտեն». Վիտալի Բալասանյան
«Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր». Վիտալի Բալասանյան
Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանը հրավիրվե՞լ է ՀՔԾ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...