Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին
«Ժողովուրդը» գրում է. «Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կրկին փորձում է հերքել անհերքելին: Բանն այն է, որ երեկ «Армяанская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի մասին: Ընդ որում, փաստաթղթում ամրագրված է, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։
Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Ընդ որում, որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է, այսինքն՝ արգելված է Մայիլյան պաշտոնյայի մուտքը։ Այստեղ նկատենք, որ այս նույն պատճառաբանությամբ և նույն ժամկետով արգելք է սահմանված նաև Արցախի հերոս Սամվել Բաբայանի նկատմամբ, ով Արցախի նախագահի ընտություններում սատարում է հենց Մասիս Մայիլյանին:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մասիս Մայիլյանը, լուրը փաստացի հերքելու կամ հակառակ ապացույցներ ներկայացնելու փոխարեն, հայտարարություն տարածեց՝ վկայակոչելով, թե իր արգելքի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է մարտի 3-ին, իսկ փաստաթղթի մեջ ժամկետ է ամրագրված մարտի 11-ը: Բայց այս թվային խաղերը ամենևին Մայիլյանի օգտին չեն, քանզի հենց մարտի 3-ի հրապարակումների մեջ անգամ, որպես որոշման ուժի մեջ մտնելու օր, նշված է մարտի 11-ը, ինչպես և հրապարակված փաստաթղթում է:
Ավելին՝ դեռ մարտի 3-ի հրապարակումից հետո, երբ կրկին փորձ էր արվում հերքել անհերքելին, Մասիս Մայիլյանն իր թիմակիցներին ասել էր, թե պատրաստվում է մարտի 12-ին մեկնել Մոսկվա, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս խոսակցությունը: Այցը, սակայն, այդպես էլ չեղավ, իսկ դրա փոխարեն արդեն հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթը, որն ապացուցում է, որ արգելք իսկապես կա:
Այս իրավիճակը բավականին անհանգստացնող է, քանի որ Մասիս Մայիլյանը, որ այսօր ներկայացնում է Արցախը` արտաքին գործերի նախարարի կարգավիճակով, եթե ընտրվի նախագահ, ՌԴ-ի նման ռազմավարական գործընկեր երկրի կողմից մերժված լինելը լուրջ խոչընդոտ է լինելու նրա պաշտոնավարման ողջ ընթացքում:
Ի վերջո, ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ երկիր է, կարևոր դերակատարում ունի արցախյան հարցի բանակցություններում: Այդ երկրի կողմից սպառնալիք որակված մարդը պարզապես չի կարող ղեկավարել հայկական երկու պետություններից մեկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը